Ի՞նչ է ալերգիան
Ալերգիան (հուն.՝ ռեակցիա օտարի նկատմամբ) բարձր զգայունությունն է օրգանիզմում կամ շրջակա միջավայրում առկա յուրահատուկ նյութերի՝ ալերգենների հանդեպ: Վերջին 20 տարիների ընթացքում ալերգիայի տարածվածությունը ավելացել է երկու անգամ: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ էկոլոգիայի վատթարացում, կենսակերպի և սննդի փոփոխություն, նոր ալերգենների ի հայտ գալը, սթրես, աշխատանքային պայմաններ և այլն: Ալերգիկ ռեակցիայի առաջացման հիմքում գլխավոր դերը խաղում […]
Ալերգիան (հուն.՝ ռեակցիա օտարի նկատմամբ) բարձր զգայունությունն է օրգանիզմում կամ շրջակա միջավայրում առկա յուրահատուկ նյութերի՝ ալերգենների հանդեպ: Վերջին 20 տարիների ընթացքում ալերգիայի տարածվածությունը ավելացել է երկու անգամ: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ էկոլոգիայի վատթարացում, կենսակերպի և սննդի փոփոխություն, նոր ալերգենների ի հայտ գալը, սթրես, աշխատանքային պայմաններ և այլն:
Ալերգիկ ռեակցիայի առաջացման հիմքում գլխավոր դերը խաղում է մարդու իմունային համակարգը: Հենց իմունային համակարգն է պաշտպանում օրգանիզմը վտանգավոր և օտար մասնիկներից: Իմունային համակարգի գործունեության մեխանիզմը շատ բարդ է, դրա հիմքում ընկած է հակամարմինների արտադրությունը՝ մարդու կամ կենդանու արյան մեջ վնասակար մասնիկների չեզոքացման համար:
ПԱլերգիայի դեպքում օրգանիզմի պաշտպանը՝ իմունային համակարգը, խախտում է թույլատրված ինքնապաշտպանության ակնհայտ սահմանները: Իմունային համակարգը օրգանիզմի համար վտանգավոր է համարում ամենաանվտանգ նյութերը, և իմունիտետը սկսում է պաշտպանվել՝ սուր արձագանքելով ցանկացած նյութի:
Արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ իմունային համակարգի նման ագրեսիվ պատասխանն էլ (գերզգայունություն) կոչվում է ալերգիա:
Հակածինները, որոնք առաջացնում են օրգանիզմի նման ոչ ադեկվատ արձագանքը, կոչվում են ալերգեններ: