Ֆենկարոլ

Ֆենկարոլ պատկանում է հակահիստամինային դեղամիջոցների խմբին: Ֆենկարոլին բնորոշ է արագ ազդեցություն, ազդեցության լայն սպեկտոր և անվտանգություն:

Ֆենկարոլն ունի կրկնակի ազդեցություն. պաշարում է H1 ընկալիչները և քայքայում է  հիստամինը հյուսվածքներում: Ֆենկարոլի կոնցենտրացիան մեկ ժամվա ընթացքում պլազմայում հասնում է առավելագույնի: Ընդունումից հետո հազվադեպ կարող է դիտվել քնկոտություն: Ֆեկարոլից ալկոհոլի ազդեցությունը չի ուժեղանում: 

Ֆենկարոլը պարունակում է՝ Quifenadini hydrochloridum

  • մինչև 3 տարեկան 5 մգ օրը 2-3 անգամ
  • 3-7 տարեկան 10մգ օրը 2 անգամ
  • 7-12 տարեկան 10-15 մգ օրը 3 անգամ
  • 12-18 տարեկան 25 մգ օրը 2-3 անգամ
  • 18 տարեկանից բարձր 25-50 մգ օրը 2-4 անգամ
*Մինչև 3 տարեկան երեխաների համար դեղամիջոցն օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: