
Ալերգեններalergens


Ծաղկափոշի
Ալերգեններ կարող են հանդիսանալ հետևյալ բույսերը. ծառերը և թփերը՝ կեչի, լաստենի, պնդուկենի, կաղնի, թխկի, բարդի, մոխրենի, կնձնի և այլն: Մոլախոտերը՝ խատուտիկ, կանեփ, եղինջ, օշինդր, գորտնուկ և այլն: Այս բույսերի ծաղկման շրջանին համապատասխան՝ առանձնացվում են ալերգիկ հիվանդությունների սրման երեք փուլ. առաջին՝ գարնանը ծառերի ծաղկման շրջանում (ապրիլ, մայիս), երկրորդ՝ ամռանը (ծաղկափոշի և ընդավորներ՝ հունիս, հուլիս), երրորդ՝ աշնանը (մոլախոտերի ծաղկափոշի՝ օգոստոս-հոկտեմբեր)
Կենդանական ալերգեններ
Ալերիգիա առավել հաճախ առաջացնում են շների և կատուների մազերը, մաշկի մասնիկները: Հատկապես վտանգավոր են կատուների մազերը: Անկախ տեսակից՝ կարճամազ և երկարամազ կատուների մազերը նույնքան վտանգավոր են: Կենդանիների թքի և մեզի նկատմամբ նույնպես հնարավոր է ալերգիկ ռեակցիա: Ալերգիայի պատճառ կարող են լինել նաև փափուկ կահույքի և բարձերի միջուկ ծառայող տարբեր կենդանիների բուրդն ու մազերը: Միջատները՝ հատկապես տնային փոշու տզերը, խավարասերները ալերգիայի հիմնական պաճառներից են, հազվադեպ ալերգիա կարող են առաջացնել, ցեցերը, մրջյունները:
Բուսական ալերգեններ
Չնայած այն բանին, որ ալերգիա կարող է առաջանալ ցանկացած սննդամթերքի նկատմամբ՝ ամենատարածված ալերգեններն են կաթը, ձուն, ձուկը, խեցգետնակերպերը, սոյան, ցորենը և ընկուզեղենը, հատկապես՝ գետնանուշը: Գոյություն ունի նաև խաչաձև ալերգիա, որը հանդիսանում է մեկ այլ ալերգենի հետևանք: Օրինակ, գետնանուշի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ կարող է ալերգիա ի հայտ գալ նաև այլ տեսակի ընդեղենի նկատմամբ, օրինակ՝ ոլոռի, սոյայի լոբու, ոսպի: Ձմերուկի նկատմամբ ալերգիա ունեցողների մոտ ժամանակի ընթացքում կարող է ալերգիա զարգանալ վարունգի և դդմի, իսկ խեցգետնեկերպերի նկատմամբ ունեցողների մոտ՝ խեցգետնի հանդեպ: Ոմանց մոտ ալերգիա է առաջանում սուլֆիտների նկատմամբ՝ քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են սննդամթերքի, օրինակ՝ չրերի և չորացված բանջարեղենի գույնը պահպանելու համար: Ռեակցիան դրսևորորվում է դժվարացած շնչառության կամ շոկի տեսքով սուլֆիտ պարունակող սննդի ընդունումից հետո: Սուլֆիտները կարող են նաև ասթմայի սուր նոպա առաջացնել: