Ալերգիկ ռինիտ

Առողջություն: Առողջ եղեք:

Այս բառերը հաճախ են լսում այն մարդիկ, որոնք տառապում են այս կան այն տիպի ալերգիայով:

Ալերգիա, որն արտահայտվում է փռշտոցով, մրսածությամբ, կոկորդի քերոցով և ջրակալվող աչքերով:

Ալերգիկ ռինիտը մերօրյա խնդիր է: Հատկապես զարգացած արդյունաբերական երկրների համար, որտեղ աճում է տարատեսակ քիմիկատների օգտագործումը, որտեղ օդը փոխարինվել է արտանետված գազերով:

Ռինիտի ախտանիշները կարող են լինել նյարդայնացնող և հոգնեցուցիչ: Ռինիտի ժամանակ դժվարանում է աշխատանքի կամ ուսման վրա կենտրոնանալը, կյանքի որակը վատթարանում է:

Ալերգիայի դրսևորումները

Ալերգիան դրսևորվում է տարբեր ձևերով, կախված թե ալերգիկ ռեակցիան մարդու որ օրգանին է առավել առնչվում: Երբեմն ալերգիկ ռեակցիաները կարող են համակցվել: Աչքի ալերգիկ խոցում՝ ալերգիկ կոնյուկտիվիտ: Քթի լորձաթաղանթի ալերգիկ խոցում՝ ալերգիկ մրսածություն (ռինիտ): Բրոնխների ալերգիկ խոցում՝ բրոնխիալ ասթմա: Մաշկի ալերգիկ խոցում՝ եղնջացան:

Ալերգիայի դեմ պայքար

Ալերգիայի դրսևորումներն առօրյայում կարող են լրջորեն խանգարել: Ալերգիա կասկածելու դեպքում կարևոր է շրջակա միջավայրի վերլուծումը. հնարավոր ալերգենները կամ գրգռիչները, ախտանիշների առաջացման ժամանակը և դրանց տևողականությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա ընտանեկան բժշկի կամ ալերգոլոգի հետ խորհրդակցելու համար: Ալերգիայի բուժման ամենաարդյունավետ տարբերակը կանխարգելումն է: Դա նշանակում է, որ պետք է իմանալ, թե ինչն է հանդիսանում ալերգեն և բացառել դրա հետ շփման հնարավորությունը: