Ալերգիկ ռինիտ.
Առողջությու՜ն։Այս արտահայտությունը հաճախ են լսում ալերգիայով տառապող մարդիք,որը արտահայտվում է փռշտոցով, հարբուխով, կոկորդի քերոցով և արցունքահոսությամբ։Ալերգիկ ռինիտը արդիական խնդիր է արդյունաբերական զարգացած երկրներում,որտեղ ավելանում է տարբեր քիմիական նյութերի օգտագործումը , իսկ մաքուր օդը փոխարինվել է արտանետված գազերով ։Ռինիտի ախտանշանները կարող են այնքան ծանր ու գրգռող լինել, որ անհնար է դառնում կենտրոնանալ աշխատանքի և ուսման վրա,վատանում […]
Առողջությու՜ն։Այս արտահայտությունը հաճախ են լսում ալերգիայով տառապող մարդիք,որը արտահայտվում է փռշտոցով, հարբուխով, կոկորդի քերոցով և արցունքահոսությամբ։Ալերգիկ ռինիտը արդիական խնդիր է արդյունաբերական զարգացած երկրներում,որտեղ ավելանում է տարբեր քիմիական նյութերի օգտագործումը , իսկ մաքուր օդը փոխարինվել է արտանետված գազերով ։Ռինիտի ախտանշանները կարող են այնքան ծանր ու գրգռող լինել, որ անհնար է դառնում կենտրոնանալ աշխատանքի և ուսման վրա,վատանում է կյանքի որակը։
- Սեզոնային ալերգիկ ռինիտ – ախտանշանները արտահայտվում են տարվա որոշակի եղանակի,հատկապես գարնանը՝ ծաղկման ժամանակ ։
- Ալերգիկ ռինիտ անկախ սեզոնից – ալերգիայի ախտանշանները արտահայտվում են անկախ տարվա եղանակից,առավել հաճախ ալերգիայի պատճառ են փոշու տիզը և կենդանիների էպիթելը։Ալերգենը՝ հայտնվելով քթի,կոկորդի և բերանի լորձաթաղանթին,ակտիվացնում է պարարտ բջիջները։
Այս բջիջները արտազատում են հիստամին՝ նյութ , որը պատասխանատու է այս ախտանշանների արտահայտման համար։ Ալերգեն են հանդիսանում բույսերի ծաղկափոշին,փոշու տիզը, կենդանիները, թռչունները, սննդամթերքը( կաթ,ձու,լոլիկ,մրգեր,հատապտուղներ․․․) ։ Ցավոք շատ հաճախ հնարավոր չի լինում պարզել ալերգիայի պատճառը։ Տարբեր քիմիական նյութեր( ծխախոտի ծուխ,ներկեր,կոսմետիկ միջոցներ) կարող են խորացնել ալերգիան։ Բարդությունների պատճառ կարող են հանդիսանալ էմոցիոնալ լարվածությունը,ալկոհոլի օգտագործումը,սառը և խոնավ օդը։ Չնայած այս հիվանդությունը լիարժեք բուժել հնարավոր չէ,ժամանակակից բժշկությունը առաջարկում է մի շարք միջոցներ ախտանշանների վերացման և կյանքի որակի բարելավման համար։
- Խուսափե՜ք ալերգեններից։Եթե գիտեք ինչն է Ձեր դեպքում հանդիսանում ալերգեն,խուսապեք կամ նվազեցրեք այդ նյութերի հետ շփումը,ծաղկման շրջանում շատ ժամանակ անցկացրեք փակ տարացքում,հաճախ լվացեք քթի և աչքերի լորձաթաղանթը։
- Օգնի՜ր ինքդ քեզ։ Առողջ ապրելակերպ վարիր, խուսափիր արագ սննդի կետերից,սպորտով զբաղվիր։Մ՜ի չարաշահիր անոթասեղմիչ դեղամիջոցները,քանի որ դրանք սկզբում օգմում են,իսկ երկարաժամկետ օգտագործման դեպքում հակառակ արդյունք են ունենում ։
- Բժիշկը կամ դեղագետը խորհուրդ կտան դեղամիջոց՝ Ձեր ախտանշանների ծանրությանը համապատասխան։ Դրանք կարող են լինել և դեղատոմսով, և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցներ։Ալերգիկ ռինիտի ժամանակ կիրառվող հիմնական դեղամիջոցները հակահիստամինային պրեպարատներն են։