Ինչ է եղնջացանը
Եղնջացանը՝ վարդագույն,մի փոքր մաշկից բարձր, քորով ուղղեկցվող ցան է։ Այն կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, լինել մանր բշտիկների տեսքով, կամ միավորվել՝ առաջացնելով տարբեր չափսերի մաշկից բարձր բծեր։ Ցանը կարող է պահպանվել մի քանի ժամից մի քանի շաբաթ, լավացող բշտիկները կարող են պոխարինվել անընդհատ առաջացող նորերով, այդ իսկ պատճառով եղնջացանը դասակարգվում է որպես սուր և […]
Եղնջացանը՝ վարդագույն,մի փոքր մաշկից բարձր, քորով ուղղեկցվող ցան է։ Այն կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, լինել մանր բշտիկների տեսքով, կամ միավորվել՝ առաջացնելով տարբեր չափսերի մաշկից բարձր բծեր։ Ցանը կարող է պահպանվել մի քանի ժամից մի քանի շաբաթ, լավացող բշտիկները կարող են պոխարինվել անընդհատ առաջացող նորերով, այդ իսկ պատճառով եղնջացանը դասակարգվում է որպես սուր և քրոնիկ։Սուր եղնջացանը տևում է վեց շաբաթից ոչ ավել, իսկ քրոնիկ եղնջացանը ՝ վեց շաբաթից ավել։
Կարևոր է իմանալ, որ եղնջացանը կարող է պայմանավորված լինել ոչ միայն ալերգիայով, այլև ցրտով և շոգով, դեղերի ընդունումով, սթրեսով կամ այլ քրոնիկ հիվանդությամբ։ Նկարագրվում են դեպքեր, երբ եղնջացանը ուղեկցվում է անգիոնևրոտիկ այտուցով։ Այտուցվում են կոպերը, շրթունքները, ձեռքերի ափերը, ոտնաթաթերը, շնչուղիները։ Շատ դեպքերում եղնջացանի պատճառը անհայտ է մնում, սակայն ավելի հաճախ ալերգիկ ռեակցիայի պատճառ են հանդիսանում սննդամթերքը, դեղորայքը, ընտանի կենդանիները, ծաղկափոշին, միջատների խայթոցները։ Ստորև բերված են երեխաների մոտ եղնջացանի առաջացման առավել հաճախ պատճառ հանդիսացող ալերգենները՝
Դեղորայք և Քիմիական նյութեր. – սալիցիլատներ և OSDH, պենիցիլին, վիտամիններ, սննդային հավելումներ
Սննդամթերք՝ – Ըկուզեղեն, հատապտուղներ, ծովամթերք, ձուկ, ձու,պանիր, լոլիկ, մրգեր
Կոնտակտային նյութեր՝ – Բուրդ, մետաքս
Քիմիական նյութեր՝ – Ներկեր, լաքեր, քսուկներ, ածանելիք, օճառ
Ֆիզիկական գործոններ՝ – Լույս, ջերմություն, ջուր, մթնոլորտային ճնշում
Ինհալացիոն գործոններ՝ – Կենդանիներ,ծղկափոշի
Ինֆեկցիաներ՝ – Ստոմատոլոգիական ինֆեկցիաներ,սինուսիտ,օտիտ Սնկեր և այլ մակաբույծներ
ինչպե՞ս ծնողը կարող է հասկանալ, որ երեխայի մոտ եղնջացան է։Եղնջացանը՝ վարդագույն,մի փոքր մաշկից բարձր, քորով ուղղեկցվող ցան է։ Այն կարող է առաջանակ մարմնի ցանկացած հատվածում, լինել մանր բշտիկների տեսքով, կամ միավորվել՝ առաջացնելով տարբեր չափսերի մաշկից բարձր բծեր։
Անգիոնևրոտիկ այտուցը ենթամաշկային բջջանքի արագ զարգացող այտուց է,որը ուղեկցվում է ցավով։Հաճախ այտուցվում են կոպերը,շուրթերը,ձեռքերի ափերը։Ավելի բարդ դեպքերում այտուցվում են շնչուղիները, ինչը վտանգավոր է կյանքի համար։Ախտորոշման նպատակով անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժշկի, մանկաբուժի կամ մաշկաբանի, որը ցանավորման բնույթից և հարցման պատասխաններից ելնելով կհաստատի կամ կժխտի եղնջացանը։
Եղնջացանի ախտանշանները կարող են ինքնին անհետանալ, սակայն բժիշկը կարող է նշանակել հակահիստամինային դեղամիջոցներ։ Անհրաժեշտ է նշել, որ ալերգիայի դեմ կարելի է պայքարել ոչ միայն դեղորայքով՝
- Հնարավորության դեպքում մինչև վեց ամսեկան հասակը անհրաժեշտ է կրծքով կերակրում
- Հավելյալ սննունդը ներմուծել սննդակարգ աստիճանաբար և փոքր չափաբաժիններով
- Տանը ապահովել մշտական մաքրություն
- Օգտագործել բամբակյա հագուստ ․ Չծխել երեխայի ներկայությամբ
- Չծխել երեխայի ներկայությամբ